Արտառոց իրադարձություն Շիրակի մարզում. Անուշավան գյուղում Ծաղիկ կովը միանգամից երեք հորթուկ է ծնել. (լուսանկարներ)


Արտառոց իրադարձություն Շիրակի մարզում. Անուշավան գյուղում Ծաղիկ կովը միանգամից երեք հորթուկ է ծնել. (լուսանկարներ)
Փետրվար 11 19:34 2020

Այսօր՝ փետրվարի 11-ին Շիրակի մարզի Անուշավան գյուղում արտառոց իրադարձություն է տեղի ունեցել:

Գյուղում բնակվող Մկրտչյան ամուսինների Ծաղիկ կովը միանգամից երեք հորթ է ծնել: 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Հորթերին զննել է գյուղի անասնաբույժը և հայտնել, որ նրանք առողջ են»:

 

Իսկ գյուղի հնաբնակներն էլ ասում էին, որ նման բան ընդհանրապես չեն հիշում. ընդամենը մի քանի անգամ եղել է զույգ հորթերի ծնունդ: 

 

 

Լուսանկարները՝ Հարություն Ղամբարյանի