Վլադիմիր Գասպարյանն հեռացրել է Արշակին.նա փորձել է մտերիմների միջոցով հանդիպել Գասպարյանին,սակայն չի ստացվել


Վլադիմիր Գասպարյանն հեռացրել է Արշակին.նա փորձել է մտերիմների միջոցով հանդիպել Գասպարյանին,սակայն չի ստացվել
Փետրվար 11 19:27 2020

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողքին վերջերս չեն նկատում նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին։ Լրատվամիջոցները նաև ֆիքսել էին,որ Հատուկ քննչական ծառայություն այցելելիս ևս Վլադիմիր Գասպարյանին Արշակը չի ուղեկցել։

Բացի այդ, վերջերս նախկին ոստիկանապետը նաև զբոսնում է ընդամենը մեկ անձի հետ, և Արշակ Հակոբյանը նրա կողքին չէ։ Թե ինչու է նախկին ոստիկանապետը հեռացրել իրենից Արշակ Հակոբյանին, կողմերից պարզել չհաջողվեց, սակայն, աղբյուրը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասաց ,որ տևական ժամանակ է Վլադիմիր Գասպարյանն իրենից հեռացրել է Արշակ Հակոբյանին։

 

Պարզվում է,Արշակ Հակոբյանը Վլադիմիր Գասպարյանի մտերիմների,իրենց ընդհանուր ծանոթների միջոցով փորձել է հանդիպել Գասպարյանի հետ, վերականգնել կապը, ինչ֊որ բացատրություններ տալ, սակայն նրա ջանքերն ապարդյուն են անցել։

 

«Չեմ կարող ասել թե ինչու,բայց Վլադիմիր Գասպարյանը նրան չի ընդունել,որևէ կապ չունի Արշակի հետ»: Irakanum.am