Մի՛ ասեք կտրուկ «ոչ». Ինչպե՞ս խոսել երեխայի հետ, որ նա հասկանա


Մի՛ ասեք կտրուկ «ոչ». Ինչպե՞ս խոսել երեխայի հետ, որ նա հասկանա
Փետրվար 3 23:22 2020

Շատ ծնողներ հաճախ կանգնում են հանդիպող խնդրի առաջ. նրանք իրենց երեխաների հետ տարբեր լեզուներով են խոսում: Ահա երեք խորհուրդ, որոնք ըստ հոգեբանների՝ կօգնեն ծնողներին ավելի հեշտ հասկանալ երեխաներին.
1. Երեխային հեշտ բացատրելու միջոց է նրան տվյալ թեմայի շուրջ հեքիաթ պատմելը:Երբ հեքիաթում նույն խնդիրը վերաբերում է հերոսին, ում երեխան սիրում է և իր հետ է ասոցացնում, նա շատ ավելի հեշտությամբ է կարողանում ըմբռնել ասված խոսքը:

 

2. Միևնույն բանը փորձեք ասել տարբեր եղանակներով: Տեղեկությունը մինչև մարդու ենթագիտակցություն հասնելը, պահպանվում է մարդու կարճաժամկետ հիշողության մեջ: Ուստի, եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ընկալի ձեր ասածը առանց նյարդայնանալու պետք է այն կրկնել տարբեր եղանակներով :
3. Մի՛ ասեք կտրուկ «ոչ»: Կտրուկ բացասական պատասխանի դեպքում դուք ձեր և ձեր երեխայի մեջ պատնեշ եք ստեղծում, ինչը թույլ չի տալիս, որ ձեր խոսքը հասնի երեխայի գիտակցությանը: