Մահացել է սպորտի վաստակավոր գործիչ Խաչիկ Ասմարյանը


Մահացել է սպորտի վաստակավոր գործիչ Խաչիկ Ասմարյանը
Հունվար 29 21:56 2020

Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

 

«Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան խորապես ցավակցում է Խաչիկ Ասմարյանի ընտանիքին և բարեկամներին: Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։00-ին, Երևանի «Մատուռ» հոգեհանգստի սրահում»,- ասվում է ֆեդերացիայի էջի հրապարակման մեջ։