Տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբեք ոչ ոք ոչինչ չի խոսել․ Սեյրան Օհանյան


Տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբեք ոչ ոք ոչինչ չի խոսել․ Սեյրան Օհանյան
Հունվար 29 17:30 2020

Մենք զուգահեռ քննարկման ընթացքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ապրիլյան հանձնաժողովի գործունեությանը։

«Ես, իհարկե, այդ հանձնաժողովը չէի ստեղծի, բայց քանի որ ստեղծվել է, պետական համակարգում է ստեղծվել, հանձնաժողովն իր աշխատանքը պետք է ավարտի և ես էլ իմ կողմից աջակցելու եմ»,-ասաց Օհանյանը։ 

Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ, ինչ կասի նա այս կապակցությամբ, Օհանյանը պատասխանեց․ 

 
 

«Ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները, եթե խոսում եք դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն լինել,  քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է․ վերջակետ դրեք սրան»։

Հարցին, թե իր համար Ապրիլյան պատերազմի հանգամանքներում մութ, չբացահայտված կողմեր կա՞ն, Օհանյանը պատասխանեց․ «Ոչ»։

Այն հարցին, թե Փաշինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ, նա որպես նախկին իշխանության ներկայացուցիչ տեղյա՞կ է եղել նման փաստաթղթի գոյության մասին, Օհանյանն ասաց․ «Ես նախկինում արտահայտվել և հիմա էլ արտահայտվում եմ, որ եթե Արցախի հետ որևէ բան պատահի մենք յուրաքանչյութ թիզ հող պեք է պահպանենք և այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ։ Եթե խոսքը այդ փաստաթղթերի մասին է, այդ փաստաթղթերը միայն ու միայն եղել են բանակցելու համար։ Իսկ տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբեք ոչ ոք ոչինչ չի խոսել»։

Դիտարկմանը, թե ներկա իշխանության հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են, Օհանյանը պատասխանեց․ «Իշխանությունները ազգությամբ ովքե՞ր են, ինչպես կարող է հայը հայի հետ նորմալ հարաբերություն չունենալ։ Այս հանձնաժողովի շրջանակներում ունենք հարաբերություն»։  

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն այսօր հարցաքննվել է Ապրիլյան հանձնաժողովում։