ԱՄԷ-ում արձանագրվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը


ԱՄԷ-ում արձանագրվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Հունվար 29 13:31 2020

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հավաստել Է սուր վարակիչ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել Է սաուդյան Arab News հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Նախարարության տվյալներով՝ հիվանդացածները մի ընտանիքի անդամներ են Չինաստանի Հուբեյի նահանգից, որտեղ գտնվում Է Ուհան քաղաքը, որտեղից սկսվել Է վիրուսի տարածումը: Հիվանդացածների թվի մասին չի հաղորդվում, բայց նախարարությունում նշում են, որ նրանք գտնվում են կայուն վիճակում: Arab News-ը հավելում Է, որ խոսքը վերաբերում Է Մերձավոր Արեւելքում նոր վիրուսով վարակման առաջին դեպքերին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: