«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել


«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Հունվար 29 11:44 2020

Փաստաթղթեր կեղծելու հանցակցության համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։

Այս մասին հայտնեց ՀՀ ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ 

Արթուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։