ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հունվար 29 10:34 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է  միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է  միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։