Կրակոցներ Երեւանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ, չկրակված փամփուշտներ եւ ատրճանակ


Կրակոցներ Երեւանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ, չկրակված փամփուշտներ եւ ատրճանակ
Հունվար 29 08:54 2020

Երեւանում, հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել. ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, եւ չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների հետեւանքով վնասվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:

Այս պահին ոստիկանությունը պարզում է, արդյոք կրակոցների հետեւանքով տուժածներ կան, թե ոչ: Մի քանի օպերատիվ խմբեր էլ մեկնել են հիվանդանոցներ, պարզելու համար վիրավորներ հիվանդանոցներ տեղափոխվել են թե ոչ:

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: