Ո՞ր ժամին է պետք ընդունել հակաճնշումային դեղերը


Ո՞ր ժամին է պետք ընդունել հակաճնշումային դեղերը
Հունվար 29 00:46 2020

Արյան ճնշման հետ խնդիր ունեցող անձինք ամեն օր ստիպված են ճնշումը կարգավորող դեղեր ընդունել։ Շատերը հակաճնշումային դեղերն առավոտյան են ընդունում։

Սակայն իսպանացի գիտնականները պարզել են, որ այդ հաբերը առավոտյան  ընդունելն այնքան էլ ճիշտ չէ։ Նրանք հայտնել են, որ երեկոյան քնելուց առաջ ընդունելն ավելի արդյունավետ է։

Իսպանացի գիտնականներն ասում են, որ սա կապված է օրգանիզմի ներքին ժամացույցի հետ, ինչն էլ ազդում է դեղամիջոցի արդյունավետության վրա։

Գիտափորձին մասնակցել է 19 000 հոգի, որոնց մի կեսը ճնշումը կարգավորող դեղամիջոցները ընդունել են առավոտյան, մյուս կեսը՝ երեկոյան։ Գիտնականները 6 տարի հետեւել են նրանց առողջական վիճակին։ Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր զարկերակային ճնշումը կարգավորող դեղերը քնելուց առաջ են ընդունում, հաջորդ օրը ավելի լավ են իրենց զգում, ճնշումն ավելի քիչ է բարձրանում, քան մյուսներինը։

Նշվում է, որ գիշերային քնի ժամանակ արյան ճնշումը իջնում է, իսկ երեկոյան դեղն ընդունելը  ուժեղացնում ու կայունացնում է այս իջեցումը՝ ավելի երկարացնելով դեղի ազդեցությունը։

Այսուամենայնիվ, պետք է հիշել, որ ամեն տեսակի դեղորայք ընդունելու ժամը փոփոխելը անհրաժեշտ է նախ քննարկել ձեզ բուժող բժշկի հետ։ Եվ միայն բժիշկը կարող է փոփոխել դեղորայքի ընդունման ժամը՝ հաշվի անելով հիվանդի անհատական առանձնահատկությունները:

Աղբյուր՝ Բուժ ինֆո