Սեփական թիմին «դուխ տալու» նպատակով իրականացված ոստիկանական շոուները, իրականում թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են. Լևոն Քոչարյան

Սեփական թիմին «դուխ տալու» նպատակով իրականացված ոստիկանական շոուները, իրականում թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են. Լևոն Քոչարյան
Հունվար 28 23:24 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս մի քանիսին, ավելի ուշ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելուն: Նա մասնավորապես նշել է, որ այս ամենը էլ ավելի վճռական է դարձնելու նրանց պայքարը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սեփական թիմին «դուխ տալու» նպատակով իրականացված ոստիկանական շոուները, իրականում թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են: Հետևելով Կոնստանտին Տեր-Նակալյանի, Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի և Արթուր Դանիելյանի անցած 1,5 տարվա գործունեությանը, համոզված եմ, որ այս ամենը էլ ավելի վճռական է դարձնելու նրանց պայքարը»,- ասված է գրառման մեջ:

loading...