«Ուհան, դիմացի՛ր». չինական քաղաքի բնակիչները բացականչություններ են հնչեցնում իրենց տների պատշգամբներից՝ համաքաղաքացիներին գոտեպնդելու համար (տեսանյութ)


«Ուհան, դիմացի՛ր». չինական քաղաքի բնակիչները բացականչություններ են հնչեցնում իրենց տների պատշգամբներից՝ համաքաղաքացիներին գոտեպնդելու համար (տեսանյութ)
Հունվար 28 23:50 2020

Չինական սոցկայքերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են Հեբեյ նահանգի Ուհան քաղաքում բարձրահարկ շենքերի բնակիչները, որոնք մի քանի օր է, ինչ դուրս չեն գալիս տներից, բացականչում պատշգամբներից՝ «Ուհան, դիմացի՛ր», «Ուհան, պայքարի՛ր»:

Համապատասխան տեսանյութը հրապարակել է նաև НТВ-ն՝ նշելով, որ այդպիսով Չինաստանի՝ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի կիզակետում հայտնված քաղաքի բնակիչները փորձում են գոտեպնդել միմյանց:

11 մլն բնակչություն ունեցող քաղաքի բնակիչները պատշգամբ են դուրս եկել 20:00-ից հետո և ոգեշնչող ու գոտեպնդող բացականչություններ հնչեցրել:

Նշվում է, որ Չինաստանի 16 քաղաքներում մասնակի կամ ամբողջովին կարանտին է սահմանվել: Հիվանդությամբ վարակվածների թիվը վերջին տվյալներով գերազանցել է 4000-ը, իսկ մահացածների թիվը կազմում է 106: