Ոստիկանապետի պաշտոնակատարին հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն


Ոստիկանապետի պաշտոնակատարին հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն
Հունվար 28 22:36 2020

Առաջիկայում նախատեսվում է ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության և ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի փակ հանդիպումը։ Այս մասին փոխանցեցին «Իմ քայլը» խմբակցությունից, գրում է Factor.am-ը։

Մեզ հայտնի դարձավ, որ հանդիպումը նախատեսված էր վաղը, բայց քննարկումների արդյունքում այն տեղափոխվել է հունվարի 30-ին։

Հիշեցնենք, որ մինչ այս իշխող խմբակցությունը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Այս նախադեպը ձևավորվել է իշխանափոխությունից հետո, երբ գործադիր մարմնի տարբեր պաշտոնյաներ աշխատանքային հանդիպում են ունենում խորհրդարանական խմբակցությունների հետ։ Մի քանի օր առաջ էլ ուժային կառույցների ղեկավարները հանդիպել էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ։