Զինվորները դիրքերում լոգանք կընդունեն, մոտ ժամանակներս ջրամատակարարման խնդիր չի լինի. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Զինվորները դիրքերում լոգանք կընդունեն, մոտ ժամանակներս ջրամատակարարման խնդիր չի լինի. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվար 28 22:11 2020

Մեր սպայական կազմը դարձել է ավելի պրոֆեսիոնալ, ավելի կրթված, փոխվել է մեր պատրաստվածության աստիճանը, որը բխում է գրագետ հրամանատարական կազմից: Այս մասին Factor TV-ի եթերում հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ՍՈւ-30-ների ձեռքբերմանը և նշել, որ առաջիկայում Հայաստան կբերվի նոր խմբաքանակ. «Պարզ էր, որ մենք չորս-հինգ ինքնաթիռներով չենք բավարարվելու: Ամեն տարի, օրինակ, ձեռք են բերվում հարյուր միավոր ավտոտեխնիկա, կապի համակարգեր, հրաձգային զենքեր»:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով այն կարծիքներին, որ առաջնագծում շարքայինների փոխարեն պետք է ծառայեն պայմանագրային զինծառայողները, ասաց. «Դա բարդ և չհիմնավորված առաջարկ է, շատ ականջահաճո հայտարարություն է: Եթե դրա տակ կա քաղաքական ենթատեքստ… հեռուստացույցով հայտարարել, որ ճիշտ է ժամկետայիններին առաջնագծից ընդհանրապես հանելը: Դրա տակ ի՞նչ հաշվարկ է դրված, դժվար է ասել: Սխալ է ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելը»:

Նախորդ տարվա առաջին կեսին բանակում մահացությունների ընդհանուր թիվը եղել է 31, որից միայն երկուսն են, որ հակառակորդի գործողությունների արդյունքում է:

Աղբյուր՝ Factor TV