Հրդեհ՝ «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում. այրվել են «Howo» բեռնատարը


Հրդեհ՝ «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում. այրվել են «Howo» բեռնատարը
Հունվար 28 11:23 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 27-ին, ժամը 19:30-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «ԵրԱԶ» գործարանի տարածքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 27 հասցեում գտնվող «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:00-ին:

Այրվել են «Howo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Արշակ Հ., ծնված 1980 թ.) խցիկը` ամբողջությամբ եւ դիմացի աջ անիվը` մասամբ։