Հայ մարդը սիրում է իր բանակը, հայ մարդը իր բանակով է իրեն պաշտպանված զգում:


Հայ մարդը սիրում է իր բանակը, հայ մարդը իր բանակով է իրեն պաշտպանված զգում:
Հունվար 28 11:08 2020

 «Ապրիլյան պատերազմն էլ ինձ հստակ հիմնավորեց, որ չկա աշխարհում որևէ զենք, որը կարող է հաղթել ոգուն։ Մեր զինվորի, մեր աշխարհազորայինի ոգին է, որ հաղթել է էդ պատերազմում ու թշնամին պիտի էդ շատ լավ իմանա։ Մենք պահում ենք մեր հայրենիքը և ցույց տվեցինք, որ տարածաշրջանում իսկապես ամենամարտունակ բանակն ենք, մենք հիմա էլ ցույց ենք տալիս, որ անկախ նրանից՝ իշխանություն ես, թե ընդդիմություն,տղամարդ ես, թե կին, տարեց ես, թե երիտասարդ, մեր բոլորի մոտեցումը բանակի հանդեպ նույնն է։ Հայ մարդը սիրում է իր բանակը, հայ մարդը իր բանակով է իրեն պաշտպանված զգում։ Մեզանից յուրաքանչյուրը իր ուժերի ներածի չափով պետք է փորձի պաշտպանել մեր բանակը, պետք է փորձի վերացնել էնտեղ եղած թերությունները»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ իրեն ուրախացնում է նոր զենքերի ձեռքբերման գործընթացը։

«Սպառազինությունների մրցավազքի այս ընթացքում ինձ շատ է ուրախացնում նոր զենքերի, նոր զինատեսակների գնումը, նկատի ունեմ ՍՈՒ ինքնաթիռները, նկատի ունեմ հակաօդային համակարգերը, որոնք վերջին շրջանում գնեց հայկական բանակը։ Հավատացեք, որ դրանք բավականին լուրջ զենքեր են, հակառակորդը որոշակի գործողություններ անելուց առաջ էդ ուղղությամբ մտածելու է»,- նշեց Սարգսյանը։



loading...