Սևազգեստ մայրերը որոշել են փակել Փաշինյանի ճանապարհը. «Հրապարակ»

Սևազգեստ մայրերը որոշել են փակել Փաշինյանի ճանապարհը. «Հրապարակ»
Հունվար 28 09:50 2020

«Հրապարակ»-ը գրում է․

«Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի կապակցությամբ պաշտոնյաները տարբեր մարզերում կմասնակցեն տոնական միջոցառումների։ Որոշել են այս տարի փոխել նշելու ձևաչափը և գնալ մարզեր։ Վարչապետն ու պաշտպանության նախարարը կմեկնեն Արցախ, ապա կլինեն Վարդենիսում։

 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մի խումբ պատգամավորների հետ, կլինի Գորիսում, Արարատ Միրզոյանը՝ Վանաձորում, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ Արարատում։ Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ նախագահականում պարգևներ էր հանձնում։

Մեր տեղեկություններով՝ սևազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում, սակայն դա նրանց չի հաջողվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

loading...