Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել է երեք ավտոմեքենա


Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել է երեք ավտոմեքենա
Հունվար 27 23:40 2020

Հունվարի 27-ին՝ ժամը 17:19-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Աղասի Դ.), «Opel Astra G» (վարորդ Վահան Բ.) և «Kia Sportage» (վարորդ՝ Արթուր Ս.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

 
 
 

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:



loading...