Միշել Օբաման ստացել է «ԳՐԵՄՄԻ»


Միշել Օբաման ստացել է «ԳՐԵՄՄԻ»
Հունվար 27 19:00 2020

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման ստացել է «Գրեմմի» մրցանակ խոսակցական ժանրի լավագույն հավաքածուի համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Գնահատանքի է արժանացել նրա «Կայացում» հավաքածուն, որը ներկայանում է որպես աուդիոգիրք։ Գիրքը թարգմանվել է երեսունմեկ լեզուներով, վաճառվում է նաեւ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ Հուշագրային ժանրի գիրքը բաժանված է երեք մասի։ Գրքում ներկայացված են Միշել Օբամայի կյանքի այն հատվածը, երբ նա ԱՄՆ առաջին լեդին էր։ Խոսվում է նաեւ այն մասին, թե ինչու նա չի սիրում ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին։ Թողարկման առաջին հինգ ամիսներին վաճառվել է գրքի 10 միլիոն օրինակ։