ԱՄՆ-ում աճում է կորոնավիրուսով հիվանդացածների թիվը


ԱՄՆ-ում աճում է կորոնավիրուսով հիվանդացածների թիվը
Հունվար 27 22:20 2020

ԱՄՆ-ում հաստատվել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու հինգերորդ դեպքը: Այդ մասին հաղորդել է Reuters-ը Ախտորոշումը հիվանդի մոտ հաստատվել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ):

Հայտնի է, որ նա ավելի վաղ վերադարձել է Չինաստանի Ուհանից, որտեղ առաջին անգամ ի հայտ է եկել այդ վիրուսը: Մինչ այդ հաղորդվել է Արիզոնիայի, Վաշինգտոնի, Իլինոյսի եւ Կալիֆոռնիայի նահանգներում հիվանդացածների մասին:



loading...