Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը


Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը
Հունվար 27 21:00 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյսանի հետ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկա է եղել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը։ Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Ներկայացմանը ներկա են եղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գյումրիի դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Ներկայացումը բեմադրվել է Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա։



loading...