Ալեն Սիմոոնյանը նոր հայտարարություն է արել Վանեցյանի և Թովմասյանի հետ կապված


Ալեն Սիմոոնյանը նոր հայտարարություն է արել Վանեցյանի և Թովմասյանի հետ կապված
Հունվար 27 20:15 2020

ԱԺ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել  է հետևյալ մանրամասները․ «Անցյալ տարվա առաջին մասում ես զանգ եմ ստացել Արթուր Վանեցյանից: Բովանդակությունը հետևյալն էր՝ Ալե՛ն ջան, Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել ամեն ձևով աջակցել, մի բան է խնդրում, ասում, որ Ալենին ասեք, որ իմ հետ կապված քիչ խոսի։ Ես զգում էի, որ այդ պահին, երբ նա խոսում է, կողքին ինչ-որ մեկը կար։ Ես ի գիտություն ընդունեցի: Ես չեմ կարող ասել, որ հենց Թովմասյանն է եղել նրա կողքը: Դրանից մի քանի օր անց Թումանյան փողոցում ես հետևից գրկաառնության արժանացա: Ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով ասաց՝ «նորմա՞լ է հիմա ամեն ինչ»: Ես զարմացել էի: Ես ասացի՝ հա, նորմալ է: Հետո հասկացա, որ դա իմ ու Վանեցյանի խոսակցության շարունակությունն էր: Հիմա Հրայր Թովմասյանը ուժեղ դեմքով հայցերից է խոսում, բայց պետք է իր հայցը ներկայացնի մի քիչ այլ ուղղությամբ»: Հարցին՝ իսկ եթե Թովմասյանն ասի, որ ինքը սուտ է խոսում, Սիմոնյանը պատասխանել է՝ թող փորձի