«Ով սելֆի ունի Փաշինյանի հետ, կրակն է ընկել, դա լուրջ ապացույց է՝ շողոքորթություն պարունակող». Զարուհի Հովհաննիսյան


«Ով սելֆի ունի Փաշինյանի հետ, կրակն է ընկել, դա լուրջ ապացույց է՝ շողոքորթություն պարունակող». Զարուհի Հովհաննիսյան
Հունվար 26 20:55 2020

Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, լավ պրծա։

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մեկ անգամ եմ հանդիպել, հարց եմ տվել, առանց ջան ասելու՝ Ամուլսարի վերաբերյալ ու շատ խիստ, առանց շողոքորթելու արձագանքել եմ, որ իր պատասխանն ինձ չբավարարեց, թե չէ ջան-ով որ դիմեի, հիմա կասեր՝ շողոքորթեց։

Գրիչ չեմ նվիրել, ավելին, անգամ սելֆի չեմ արել իր հետ։

Գնացեք, մտածեք, ով սելֆի ունի Փաշինյանի հետ, կրակն է ընկել, դա լուրջ ապացույց է՝ շողոքորթություն պարունակող»:



loading...