«Պարոն Փաշինյանի վարքագիծը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար». Գագիկ Համբարյան


«Պարոն Փաշինյանի վարքագիծը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար». Գագիկ Համբարյան
Հունվար 26 20:15 2020

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանի դարակազմիկ ապացույցը փաստում է՝ Հայաստանը վտանգի մեջ է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում դարակազմիկ պատասխան է տվել Հրայր Թովմասյանին` երեկ Կապանի մամլո ասուլի ժամանակ հնչեցրած մտքերի հետ կապված, ըստ որի` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 2018 թ-ի մայիսից սկսած առաջին ամիսներին գրեթե ամեն օր, իսկ հետո էլ շաբաթը մեկ իր ծառայություններն է առաջարկել իրեն: Ի պատասխան այդ հայտարարության` պարոն Թովմասյանը 20 օր ժամանակ տվեց ՀՀ վարչապետին իր խոսքերին համապատասխան ապացույցներ ներկայացնելու համար: Մեկ օր Կապանում դեգերելուց և մի քանի գրառումներից հետո պարոն վարչապետը հանրությանը ներկայացրեց մի գրիչի լուսանկար՝ էժանագին ինչ-որ երկար-բարակ տեքստով՝ որպես Թովմասյանի քծնանքի ապացույց: Ոչ մի ապացույց ծառայություններ մատուցելու ամենօրյա առաջարկների վերաբերյալ:

Պարոն վարչապետի ներկայացրած ապացույցը ոչ այլ ինչ է, քան ուղղակի հեգնանք ամբողջ հասարակության նկատմամբ, կամ էլ ապացուցում է, որ Հայաստանի վարչապետն առողջական խնդիրներ ունի: Այս խեղկատակ արարքից հետո այլ բան չեմ կարող ենթադրել:

Պարոն Փաշինյանի հետ հանդիպողները շատ զգույշ պետք է լինեն, քանի որ վերջինս կոմպրոմատ-արտեֆակտներ է հավաքում բոլորի վրա: Պարոն Թովմասյանի բախտը բերել է: Լավ է ռեստորանում չի եղել ու ատամի չոփ կամ մաստակ չի տվել պարոն Փաշինյանին, թե չէ այսօր բախտ կունենայինք տեսնելու Փաշինյանի ատամների արանքում «ման եկած» ատամի չոփը կամ ծամած մաստակը:

Հ.Գ Իսկ եթե լուրջ՝ պարոն Փաշինյանի վարքագիծը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար:

Ի դեպ, պարզվում է՝ Իտալիայում ադրբեջանցի գործակալից գրիչ վերցնելը շատ ավելի նորմալ է պարոն վարչապետի համար, քան Հայաստանի ՍԴ նախագահի կողմից «նվեր» ստացած գրիչը: Ի՞սկ Ալիևի գործակալից ստացած գրիչը երևի պահել է»: