«Ու էլ Սերժ Սարգսյանի դեմ շինծու գործերն էլ չեն օգնի, մոնտաժած նյութերն էլ, Ձեր ընտանեկան reality show-ն էլ». Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին


«Ու էլ Սերժ Սարգսյանի դեմ շինծու գործերն էլ չեն օգնի, մոնտաժած նյութերն էլ, Ձեր ընտանեկան reality show-ն էլ». Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հունվար 26 20:03 2020

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս որպես ապացույց իր հայտարարության, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բազմիցս իր ծառայություններ է առաջարկել իրեն, հրապարկել էր գրչի լուսանկար.

«Իսկ հիմա ավելի լուրջ…

Գիտեմ, որ կարդալու եք, պարոն Փաշինյան, ինչպես և ամեն օր կարդում եք:

Ընդամենը մեկ ու կես տարում Ձեզ հաջոզվեց հասնել նրան, որ Ձեզ ցանցում ՈՉ ՄԵԿ չպաշտպանի` ոչ առաջին Նախագահի աջակիցները, ոչ սորոսականները, ոչ փողոց փակածները, ոչ Բաբաջանյանը, ոչ լուսավորենք… դե Ձեր թիմակիցներն էլ լռում են, որովհետև դե ինչ ասեն:

Մեկ ու կես տարի առաջ Դուք հայկական ֆեյսի տիրակալն էիք, իսկ հիմա` մեմի շարքային հերոս:

Ու էլ Սերժ Սարգսյանի դեմ շինծու գործերն էլ չեն օգնի, մոնտաժած նյութերն էլ, Ձեր ընտանեկան reality show-ն էլ:

Պոպուլիզմի զինանոցում մի շոու է մնացել, լավ կլինի չօգտագործեք:

Դուք հաստատ ответка կտաք` մեկին կբռնեք, մի կինո կսարքեք, բայց էտ ամենից հետո` երեկոյան, ինքմերդ Ձեր հետ «լայվ» մտեք ու «զրուցեք վարչապետի հետ». բա էս ոնց սենց եղավ»:

 


loading...