Հրշեջները Վանաձորում մարել են բնակարանում բռնկված հրդեհը


Հրշեջները Վանաձորում մարել են բնակարանում բռնկված հրդեհը
Հունվար 26 15:32 2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը հունվարի 26-ին, ժամը 02:29-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-4 թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

 
 
 
Реклама 01:34

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։55-ին, մարվել՝ 03։18-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնակարանի հյուրասենյակում այրվել են գորգ, բազկաթոռ, հատակը (մոտ 2 քմ), իսկ ննջասենյակում՝ անկողին: