«Տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է․ Ռուբեն Մելիքյան


«Տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է․ Ռուբեն Մելիքյան
Հունվար 26 13:26 2020

Ժամանակին՝ «սիրո» և «համերաշխության» «հեղափոխության» սկզբնական փուլում մի այսպիսի  «ծրագրային» վերլուծություն էի կատարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ժամանակին՝ «սիրո» և «համերաշխության» «հեղափոխության» (համաձայն եմ՝ երեք բառերն էլ այսօր արդեն զավեշտալի են հնչում) սկզբնական փուլում մի այսպիսի  «ծրագրային» վերլուծություն էի կատարել։

Տարի ու կես անց «տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է, իսկ AntiFake.am-ի թիմի կողմից բացահայտվել է ուղիղ կապ իշխող քաղաքական ուժի ու տերմինատորների արտադրամասի միջև։

Այս խնդիրն անչափ կարևոր է ոչ միայն քաղաքական, բարոյաքաղաքական, սոցիալ-քաղաքական, այլ նաև իրավական (ներառյալ՝ քրեաիրավական) առումներով։ Հարցի այդ կողմը շեշտադրելու համար ներկայում իրականացնում ենք հետազոտություն, որի արդյունքները կամփոփենք հայտարարությամբ։

Տերմինատորներ չեն լինելու»,-նշել է նա։

 



loading...