Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում․ խնդիրը վերացվել է


Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում․ խնդիրը վերացվել է
Հունվար 26 12:10 2020

Մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից։

«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,-հայտնում են Մետրոպոլիտենից։