Իրանի ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հավանականությունն անգամ գեներալ Սոլեյմանիի մահից հետո


Իրանի ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հավանականությունն անգամ գեներալ Սոլեյմանիի մահից հետո
Հունվար 25 23:38 2020

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել ամերիկյան կողմի հետ բանակցությունների հավանականությունն ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվանից հետո:

«Ես երբեք չեմ բացառում հավանականությունը, որ մարդիկ կփոխեն իրենց մոտեցումը և կընդունեն գործերի իրական դրությունը: Մեզ համար կարևոր չէ, թե ով է նստած Սպիտակ տանը: Մեզ համար կարևոր է այն, թե ինչպես են նրանք իրենց պահում: Թրամփի վարչակազմը կարող է ուղղել անցյալը, չեղարկել պատժամիջոցները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք դեռ նստած ենք բանակցությունների սեղանի մոտ: Այդ նրանք են հեռացել»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ իրանցի նախարարն ասել է գերմանական Der Spiegel-ին տված հարցազրույցում:

Անդրադառնալով իրանական միջուկային հարցի շուրջ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ Զարիֆը նշել է, որ այն մեռած չէ, թե ԵՄ երկրներն, իր խոսքով, չեն կատարել գործարքի պայմանավորվածությունների մի մասը:



loading...