Մինսկ-Մյունխեն չվերթն իրականացնող օդանավը հետ է շրջվել կես ճանապարհից և վայրէջք կատարելով՝ իջեցրել ուղևորներից վեցին


Մինսկ-Մյունխեն չվերթն իրականացնող օդանավը հետ է շրջվել կես ճանապարհից և վայրէջք կատարելով՝ իջեցրել ուղևորներից վեցին
Հունվար 25 23:27 2020

Բելառուսական Belavia ավիաընկերության օդանավը, որը հունվարի 24-ին իրականացնելիս է եղել Մինսկ-Մյունխեն չվերթը, հետ է շրջվել կես ճանապարհից և վայրէջք կատարել Գրոդնո քաղաքում` տեխնիկական անսարքության պատճառով:

.Oդանավը հետ է շրջվել լեհական Վրոցլավ քաղաքի օդային տարածքով անցնելիս: Ուղևորների խոսքով՝ Գրոդնոյում վայրէջք կատարելուց հետո օդանավ են բարձրացել սահմանապահներն ու վեց ուղևորի անուն տվել՝ հրամայելով նրանք իջնել օդանավից: Քիչ անց մյուս ուղևորներին ևս խնդրել են իջնել, որպեսզի օդանավը լիցքավորեն:

Նշվում է, որ օդանավը թռիչքը շարունակել է երեք ժամ ուշացումով: Ավիաընկերության ներկայացուցիչները կատարվածը պատճառաբանել են տեխնիկական անսարքությամբ: