Netflix-ը կնկարահանի ֆիլմ Նեյմարի մասին


Netflix-ը կնկարահանի ֆիլմ Նեյմարի մասին
Հունվար 25 22:57 2020

Նեյմարն արդեն նկարահանվել է Netflix-ի սերիալում։

«Շուկայի բոլոր խոշոր խաղացողները փորձում են մոտենալ ֆուտբոլային աստղերին՝ հեռուստահաղորդումներ կամ վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար: Հաջորդ հաղթողները կլինեն նրանք, ովքեր կստանան Ռոնալդուի, Մեսսիի կամ Նեյմարի համաձայնությունը»,- անցյալ տարի ասել է Amazon-ի խոսնակը:

Ըստ երևույթին, առաջինը Netflix-ը հասավ բրազիլացուն: Ըստ Le Parisien-ի ՝ նրանք արդեն վավերագրական ֆիլմ են նկարահանում: Ֆիլմի նկարահանող անձնակազմերը պարբերաբար ուղեկցում են ՊՍԺ-ի աստղին մարզումների և դաշտի սահմաններից դուրս: Նրանք ստացել են բացառիկ մուտք ակումբի բազա, և դատելով տեսախցիկների և մասնագետների քանակից՝ ֆիլմը կլինի լայնամասշտաբ: Գուցե բազմասերիանոց:

Netflix-ը և ակումբը մինչ այժմ գաղտնի են պահում ամեն ինչ և չեն մեկնաբանում լուրերը:

Ի դեպ, Նեյմարն արդեն Netflix-ի համար նկարահանվելու փորձ ունի: Անցյալ տարի ֆուտբոլիստը  խաղացել էր իսպանական սերիալներից մեկի՝ «Paper House»-ի երրորդ սեզոնում: Ավելին, սկզբում Նեյի մասնակցությամբ տեսարանները կտրվել էին բռնաբարության մեղադրանքների պատճառով, բայց հենց մեղադրանքները հանվեցին, տեսարանները կրկին ավելացան։

Սպորտային վավերագրական ֆիլմերը շատ տարածված են դարձել Netflix- ի և Amazon-ի միջոցով: Netflix-ն արդեն թողարկել է ֆիլմեր «Յուվենթուսի» և «Սանդերլենդի» մասին: Amazon-ը նկարահանել է «Մանչեսթեր Սիթիի», Դորտմունդի «Բորուսիայի», «Լիդսի» և «Տոտենհեմի» մասին ֆիլմեր, որոնք այս տարի կթողարկվեն: Ֆուտբոլիստների մասին կան նաև առանձին շարքեր. նույն Amazon-ը նկերահանեց սերիաներ Սերխիո Ռամոսի, Ռաֆայել Վարանի և Մարսելո Բիելսայի մասին:



loading...