Էսօր էլ ենք Կապանում մնալու. հանգիստ քնեք. Փաշինյանը հուսախաբ արեց Թովմասյանի մասին փաստերի հրապարակմանը սպասողներին


Էսօր էլ ենք Կապանում մնալու. հանգիստ քնեք. Փաշինյանը հուսախաբ արեց Թովմասյանի մասին փաստերի հրապարակմանը սպասողներին
Հունվար 25 22:26 2020

Կապանի նորապսակների այգում՝ ապագայի մասին մտածելիս։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով իր և տիկնոջ Աննա Հակոբյանի համատեղ լուսանկարը։

«Հ.Գ. Ժողովուրդ ջան, նկատի ունեմ՝ էսօր էլ ենք Կապանում մնալու: Հանգիստ քնեք:)»,– գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նախորդ ֆեյսբուքյան գրառումում Փաշինյանը նշել  էր, որ մայրաքաղաք հասնելուն պես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող փաստ է հրապարակելու

«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»,- գրել է  նա: