Փարիզում սկսված գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը փակել են այցելուների համար


Փարիզում սկսված գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը փակել են այցելուների համար
Հունվար 25 22:16 2020

Փարիզի ամենանշանավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, փակվել է այցելուների համար։ Այդ մասին հայտնում է Le Figaro թերթը։ Աշտարակը սպասարկող ընկերությունն այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ «Փարիզում Էյֆելյան աշտարակի աշխատակիցների մասնակցությունը համընդհանուր գործադուլին թույլ չի տալիս այցելուների ընդունել՝ միևնույն ժամանակ ապահովել նրանց անվտանգությունը»։ Դեկտեմբերից սկսված կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է 3-րդ անգամ։