Հրդեհ Բալահովիտ գյուղում. տուժածներ չկան (ֆոտո)


Հրդեհ Բալահովիտ գյուղում. տուժածներ չկան (ֆոտո)
Հունվար 25 18:05 2020

Հունվարի 25-ին, ժամը 17:57-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում այրվում է տուն: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակի տանիքում այրվում են կուտակած ավտոպահեստամասեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել են կուտակած ավտոպահեստամասեր (մոտ 1 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 5 քմ):