Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին


Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին
Հունվար 25 20:50 2020

Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Պատահարի հետևանքով, որը տեղի է ունեցել Քաջակի շրջանում, չորս զինծառայող է վիրավորվել: Նահանգապետի ներկայացուցիչ Օմար Զվական հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռը գետնին է եղել: Ուղղաթիռն այդ ընթացքում այդ տարածքում զինվորների է մատակարարել, իսկ հրթիռը վայրէջքի ժամանակ է հարվածել:

 

Դեռ ոչ ոք պատահարի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: