«Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Էդուարդ Շարմազանով


«Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Էդուարդ Շարմազանով
Հունվար 25 19:17 2020

Եւ դո՞ւ ես սրբությունից խոսում. մեկը, ով սիրո եւ համերաշխության անվան տակ ատելություն է քարոզում, ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանում, ասֆալտին փռում, թաթիկներ կտրում, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարում, երկխոսում Ադրբեջանի ժողովրդի հետ, իսկ Արցախի հերոսներին անվանարկում ու նսեմացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այսքանից հետո ո՞վ է դավաճան

«Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ:

Հերիք է կախվես հանրապետականից: Չհամարձակվես քո սեփական ձախողումները մեզ վերագրել: Իսկ վիրավորանքներով խոսելը փաստում է քո փաստազուրկ եւ պարտված լինելու մասին, պարոն պոպուլիզմի տրիբուն:

Եւ դո՞ւ ես սրբությունից խոսում. մեկը, ով սիրո եւ համերաշխության անվան տակ ատելություն է քարոզում, ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանում, ասֆալտին փռում, թաթիկներ կտրում, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարում, երկխոսում Ադրբեջանի ժողովրդի հետ, իսկ Արցախի հերոսներին անվանարկում ու նսեմացնում:

Այսքանից հետո ու՞մ պետք է համարել դավաճան»,- գրել  է նա:



loading...