Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է ՀՀ քաղաքացիների, պետության համար. Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով (տեսանյութ)

Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է ՀՀ քաղաքացիների, պետության համար. Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով (տեսանյութ)
Հունվար 25 13:43 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզկենտրոն Կապանում դիմավորել են կոչերով, որ նա ելույթ ունենա և հայտարարի, որ իր հայտարարությունները, թե Հայաստանն իրավապահ երկիր է, սուտ են:

 

«Ելույթ ունեցիր, որ սուտ էիր ասում: Իրավապահ դաշտը հիմա էլ քո ղեկավարության օրոք գործում է կոռուպցիոն գործողություններով, արդարացնում հանցախմբեր, որոնք Հայաստանի քաղաքացիների սպանություններով են զբաղվում, իսկ Դուք արհամարհում եք քաղաքացիներին»,-հայտարարել է կապանցին՝ հավելելով, որ քաղաքացիներին արհամարհող վարչապետը տեղ չունի այս երկրում:

«Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար, պետության համար: Նման վարչապետը պետք է ազատի ժողովրդին ծառայող աշխատասենյակը: Ժողովրդին ծառայելու համար ժողովրդի կողքին կանգնած վարչապետ է պետք»,-նշել է քաղաքացին:

 

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս վարչապետը ներկայացրեց 100 փաստ Հայաստանի Կառավարության կատարած աշխատանքների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

loading...