Գումար գողանալու մասին հաղորդում չեմ տվել, քանի որ այդպիսի բան չի եղել. Արևիկ Անափիոսյան


Գումար գողանալու մասին հաղորդում չեմ տվել, քանի որ այդպիսի բան չի եղել. Արևիկ Անափիոսյան
Հունվար 25 11:26 2020

Ինձ և ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է, և կարևորը դա է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը՝ անդրադառնալով իր բնակարանում կատարված գողության դեպքին։

«Շնորհակալ եմ սրտացավ ընկերներիս, ովքեր զանգահարեցին կամ գրեցին իմանալու համար, թե ինչպես եմ: Ասեմ` ինձ և ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է, և կարևորը դա է։

Ինչ վերաբերում է ինձ պատկանող գույքին` արդեն 2 տարի է հայտարարագրում եմ այն (այդ թվում մինչև նշանակվելս ունեցած գույքը), և առաջարկում եմ ստահոդ տեղեկությունները ստուգել:
Գումար գողանալու մասին հաղորդում չեմ տվել, քանի որ այդպիսի բան չի եղել:

Հ.Գ. Ստահոդ և անբարո ստատուսատերերին մաղթում եմ սեր և երջանկություն»,-նշել է նա։