Բողոքի ցույց անելու հերթը հիմա էլ սպանդանոցի տերերինն է. Նրանք վնասներ են կրում. «Ժամանակ»


Բողոքի ցույց անելու հերթը հիմա էլ սպանդանոցի տերերինն է. Նրանք վնասներ են կրում. «Ժամանակ»
Հունվար 25 10:00 2020

«Ժամանակ» թերթը գրում է. «Բողոքի ցույց անելու հերթը հիմա էլ սպանդանոցի տերերինն է: Կան գործարարներ, որոնք սպանդանոցներ են կառուցել՝ վստահ, որ հունվարի 15-ից անասունների մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում, և իրենք պետք է շահույթ ստանան: Մինչդեռ օրենքի կիրառման հետաձգումը նրանց կանգնեցրել է փաստի առաջ, և նրանք վնասներ են կրում:

Ի դեպ, օրենքի գործունեության հետաձգումը կատարվել է հակաօրինական ճանապարհով՝ ընդամենը վարչապետի բանավոր հայտարարությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: