Բրեդլի Քուփերը Լեոնարդ Բեռնսթայնին կմարմնավորի կենսագրական ֆիլմում

Բրեդլի Քուփերը Լեոնարդ Բեռնսթայնին կմարմնավորի կենսագրական ֆիլմում
Հունվար 25 01:04 2020

Netflix-ը ձեռք է բերել Լեոնարդ Բեռնսթայնի մասին ֆիլմի նկարահանման իրավունքները, որում գլխավոր դերը կկատարի Բրեդլի Քուփերը: Այդ մասին հայտնել է Deadline-ը:

Ամերիկացի դերասանը ոչ միայն կմարմնավորի «Վեսթսայդյան պատմության» հեղինակին, այլեւ հանդես կգա պրոդյուսերի, ռեժիսորի եւ սցենարի հեղինակներից մեկի (Ջոշ Սինգրեմի հետ համատեղ, որին «Ուշադրության նշանի» համար 2015 թվականին անվանակարգել էին «Օսկար» մրցանակի) դերում:

Ֆիլմը կընդգրկի ավելի քան 30 տարի եւ կպատմի Բեռնսթայնի եւ նրա կնոջ՝ չիլիացի դերասանուհի Ֆելիսիա Մոնտեալեգրեի ոչ դյուրին ամուսնական կյանքի մասին: Բացի Քուփերից, ֆիլմի պրոդյուսերներ կլինեն Սթիվեն Սփիլբերգը, Թոդ Ֆիլիպսը եւ Մարտին Սկորսեզեն: Վերջինս պատրաստվում էր նկարահանել ինքը, երբ սցենարի միակ հեղինակը եղել է Սինգերը, բայց զիջել է Քուփերին, քանի որ աշխատում էր «Իռլանդացու» վրա:

«Բրեդլին փայլուն կերպով դեբյուտեց եւ արագորեն լուրջ ռեժիսորի վարկ ամրագրեց իր համար,- ասել է Netflix-ի ղեկավար Սքոթ Սթուբերը:- Հավատում եմ, որ Բրեդլի Քուփերի կողմից այն բանի պարզորոշ պակերացումը, թե հատկապես ինչպես պետք է ներկայացվի Լեոնարդ Բեռնսթայնի եւ նրա կնոջ հարաբերությունների պատմությունը, կօգնի արդարացիորեն այն ցուցադրել էկրանին (…) Մեզ համար մեծ պատիվ է աշխատել Բեռնսթայնի ժառանգների հետ եւ նրանց ընտանիքի պատմությունը ներկայացնել հանդիսականներին ամբողջ աշխարհում»: Վերջին երկու տարում Բրեդլի Քուփերն ակտիվորեն զբաղվում է այս նախագծով՝ փոխգործակցելով հռչակավոր կոմպոզիտորի եւ դիրիժորի երեխաների՝ Ջեյմիի, Ալեքսանդրի եւ Նինայի հետ: Սպասվում է, որ նկարահանումները կմեկնարկեն 2021 թվականին:

Netflix-ը պլատֆորմում ցուցադրությունից առաջ ժապավենը սահմանափակ կթողարկի վարձույթի համար, ինչպես դա տեղի ունեցավ «Իռլանդացու», «Ամուսնական պատմության» եւ «Երկու հայրիկների» հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

loading...