Հրայր Թովմասյանը ներողություն խնդրեց... Հրապարակ


Հրայր Թովմասյանը ներողություն խնդրեց... Հրապարակ
Հունվար 25 00:34 2020

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը  ներողություն է խնդրում իր տան մոտ խմբված լրագրողներին, որ նրանց  տուն չի հրավիրում։ Ժամը 14։30 ՍԴ-ում աշխատանքային նիստ կա,- ասում է նա։ 

«Ձեզ հաջողություն եմ մաղթում, կրկին շնորհակալություն եմ հայտնում և ներողություն խնդրում, որ տուն չեմ հրավիրում, որովհետև պիտի գնամ Սահմանադրական դատարան։ Եվ ներողություն եմ խնդրում, որ դուք սառեցիք այստեղ, ես հույս ունեմ, որ գոնե դրանում մեղք չունեմ»։

Իսկ ՀՔԾ քննիչները ներողություն խնդրեցի՞ն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, նրա ընտանիքին, որ առավոտ շուտ խուզարկում  են Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի ղեկավարի տունը՝ պատճառած տհաճության համար։ Իրավականը մի կողմ դրած, որ իսպառ բացակայում էր,  զուտ մարդկային առումով։

Այ սրանով  ու մարդկային այլ հատկանիշներով է  Հրայր Թովմասյանը տարբերվում նրանցից, ովքեր դուրս են եկել Սահմանադրական դատարանի դեմ։  Ու ամեն հարցազրույցից հետո, համոզված եմ, մարդկային նոր արժանիքներ կգտնեք նրա մեջ, հայ մարդուն բնորոշ ու հարազատ։  

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է  կատարել Հրայր Թովմասյանի տանը: Հրապարակ