Թուրքիայում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. կան տուժածներ


Թուրքիայում  տեղի է ունեցել 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. կան տուժածներ
Հունվար 25 00:05 2020

Թուրքիայի արեւելքում երկրաշարժի հետեւանքով զոհեր, ըստ նախնական տվյալների, չկան, կա երկու վիրավոր, ուրբաթ հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալության ղեկավար Մեհմեթ Գյուլյուօղլուն հայտարարել էր, որ 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի մերձակայքում ժամը 20.55-ին:



loading...