Բաքվում Իսրայելի դեսպանը հայտարարություն է արել արցախյան կարգավորման վերաբերյալ


Բաքվում Իսրայելի դեսպանը հայտարարություն է արել արցախյան կարգավորման վերաբերյալ
Հունվար 24 23:54 2020

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, որ Իսրայելը որպես պետություն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտնում է Report-ը։ «Իսրայելն էլ է ներքաշված եղել հակամարտությունների մեջ եւ գիտի, թե ինչով է հղի առճակատումը։ Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Իսրայելն ամբողջապես աջակցում է կողմերի միջեւ համաձայնությանը»,- Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է դեսպան Դիկը։



loading...