Բորիս Ջոնսոնը ստորագրել է Brexit-ը


Բորիս Ջոնսոնը ստորագրել է Brexit-ը
Հունվար 24 23:34 2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստորագրել է Brexit-ը: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

«Այս ստորագրությունը ազդարարում է նոր գլուխ մեր երկրի պատմության մեջ»,- գրել է Ջոնսոնը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հավանություն էր տվել Brexit-ի օրինագծին, որը պատրաստվել է Վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարության կողմից