Պետությանը պատճառվել է 36 միլոն դրամից ավելի վնաս


Պետությանը պատճառվել է 36 միլոն դրամից ավելի վնաս
Հունվար 24 23:24 2020

ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։ Տեղեկությունների հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պաշտոնատար անձանցից մեկը 2009 թվականից մինչ օրս շահադիտական նպատակներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը։

Մասնավորապես, օգտվելով Լճաշենի համայնքապետարանի պաշտոնյաների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հետևանքով ստեղծված պայմաններից, եղբորը պատկանող ընկերության միջոցով, առանց համապատասխան թույլտվության, Լճաշեն համայնքի վարչական տարածքում կազմակերպել է բազալտի խճաքարի ապօրինի հանքարդյունահանում և իրացում՝ պետությանը պատճառելով 36 միլոն 380 հազար դրամից ավելի վնաս։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։



loading...