Ինձ և ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է. ԿԳՄՍՆ տեղակալը՝ իր բնակարանը թալանելու դեպքի մասին


Ինձ և ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է. ԿԳՄՍՆ տեղակալը՝ իր բնակարանը թալանելու դեպքի մասին
Հունվար 24 22:24 2020

ՀՀ ԿԳՄՍՆ տեղակալ Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալ եմ սրտացավ ընկերներիս, ովքեր զանգահարեցին կամ գրեցին իմանալու համար, թե ինչպես եմ: Ասեմ` ինձ և ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է, և կարևորը դա է!

Ինչ վերաբերում է ինձ պատկանող գույքին` արդեն 2 տարի է հայտարարագրում եմ այն (այդ թվում մինչև նշանակվելս ունեցած գույքը), և առաջարկում եմ ստահոդ տեղեկությունները ստուգել:
Գումար գողանալու մասին հաղորդում չեմ տվել, քանի որ այդպիսի բան չի եղել:

Հ.Գ. Ստահոդ և անբարո ստատուսատերերին մաղթում եմ սեր և երջանկություն»:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին թալանել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի բնակարանը՝ հափշտակելով ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար: