ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը և ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ


ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը և ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ
Հունվար 24 21:28 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը երկուստեք ընդգծել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում է:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ: 



loading...