Փաշինյանին հարցրեք՝ հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին․ Շարմազանով

Փաշինյանին հարցրեք՝ հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին․ Շարմազանով
Հունվար 24 20:43 2020

ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է, որ պետական հեղաշրջման փորձ չի եղել, իսկ ահա ԱԽՔ-ը հայտարարում է հակառակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հարգելի լրագրողներ, եթե վաղը Կապանում Փաշինյանին տեսնեք,հարցրեք խնդրում եմ՝ հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին։

ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է, որ պետական հեղաշրջման փորձ չի եղել, իսկ ահա ԱԽՔ-ը հայտարարում է հակառակը։

Ի՞նչ կարծիք ունի այս հարցի շուրջ վարչապետը։

Հ.Գ.Պարոն Փաշինյան, արդեն ժամանակն է հրապարակել օտարերկրյա գործակալների անունները։

Գրեթե մեկ տարի անցել է քո հայտարարությունից, բայց անուն չես տվել։

Չլինի՞ փոշմանել է Նաջարյանը, թե վախենում է...»,-նշել է նա։

loading...