«Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ»


«Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ»
Հունվար 24 09:35 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 29-ի նիստում ուժը կորցրած կճանաչի 2018 թվականի մարտի 7-ի No66Ա որոշումը: Այլ կերպ ասած, ուժը կորցրած կճանաչի «Լիդիան Արմենիա» ընկերությանը դեռեւս 2018 թվականի մարտի 7-ին տրված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը:

Նշենք, որ հանձնաժողովը Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար ընկերությանը տրամադրել էր 152,625ՄՀց եւ 157,625ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով:ովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովը ոչ միայն ուժը կորցրած է ճանաչում այդ որոշումը, այլեւ ընկերությանը պարտավորեցնում է պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը: Թե որքան է կազմում այդ գումարը, հայտնի չէ, քանի որ հանժնաժողովի պաշտոնական կայքէջում այդ մասին ինֆորմացիան փակ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...