Արարատի մարզում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և կրակողի ինքնությունը պարզվել է


Արարատի մարզում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և կրակողի ինքնությունը պարզվել է
Հունվար 23 22:20 2020

Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանութան բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վարչութւան պետ Ամբակում Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Կարեն Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհետաձգելի և հսկայական օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են երեկ՝ հունվարի 22-ին, հրազենային վնասվածքով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ վիրավորը Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գոռ Բաղդասարյանն է:
Ոստիկաններն ու քննիչները նրան հրազենային վնասվածք պատճառելու կասկածանքով որոնում են Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 32-ամյա Գոռ Թովմասյանին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Թովմասյանը նախկինում եղել է դատապարտված, իսկ վիրավորը «Արտաշատ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Թովմասյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես հայտնել էր Shamshyan.com-ը, հունվարի 22-ին կրակոց էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր ատրճանակից կրակված 1 պարկուճ, իսկ խաչմերուկի սկզբնամասում տեղադրված երկաթե՝ որպես տակառ օգտագործվող տարայի մեջ հայտնաբերվել է 2 դանակ և 1 մահակ: